Զարուհի Բաբայանի և ամուսնու ռոմանտիկ պարը`Սամվել Գրիգորյանի որդու հարսանիքին

  • Apr 05, 2024

Տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստանի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի էր ունենում երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու`Նարեկի հարսանիքը:

Հյուրերի շարքուկ եղել են նաև երգչուհի Զարուհի Բաբայանն ու ամուսինը, ովքեր ռոմանտիկ պար են ունեցել: Ներկայացնում ենք մրանց սիրառատ պարը`հետևյալ հղումով

Նշենք նաև, որ Հենց ռեստորանում զույգին մեղրով ու լավաշով դիմավորել էր Սամվելի կինն ու մայրական օրհնանքը տվել: Կադրերից երևում էր`որքան է գեղեցկացել Սամվելի կինն ու որքան գեղեցիկ է սկեսուրի կարգավիճակում:

Նարեկի և իր սիրելիի`Օլգայի հարսանյաց շքեղ կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Նշենք, որ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ 2023-ի աշնանը տեղի է ունեցել երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու նշանադրությունը:

 

Երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում կայացել էր Նարեկի և նրա սիրելիի`Օլգայի նշանադրության շքեղ արարողությունը:

Երեկոյի մեկնարկը տրվել էր Տեր հոր աղոթքով և օրհնությամբ, ինչից հետո լցվել էին բաժակներն ու դրվել էր հարսնացուի մատանին:

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, իսկ զույգին անակնկալ էր արել երգիչ Սարոն:

Մեկնաբանություն

Որոնում