Լուսինե ջան, սպասում էիր` սկեսրայրդ ազատվի, 5 րոպե անց 48 սթորիներդ ու նկարներդ միանգամից հրապարակե՞ս

  • Feb 23, 2024

StarNews-ը բազմիցս խոսել և ներկայացրել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալումը և տվյալ թեմայով իր հարսի`«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հրապարակումները:

Օրեր շարունակ Լուսինեն հրապարակումներ էր անում, որ իր և իր ընտանիքի համար դժվար է, նրանք ծանր շրջան են ապրում:

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, փոխել է «Synergy» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, ինչի առթիվ Լուսինեն թարմ լուսանկարներ էր հրապարակել ու գրել, որ հրաշալի օր է իր համար:

Սկեսրայրի ազատ արձակումից ընդամենը րոպեներ անց Լուսինեն մեկը մյուսին հաջորդող ուրախ, շնորհակական սթորիներ, շրթներկը թարմացնող հրապարակումներ արեց, որոնք ասես «կուտակվել էին»:

Լուսինե ջան, սպասում էիր` սկեսրայրդ ազատվի, 5 րոպե անց 48 սթորիներդ ու նկարներդ միանգամից հրապարակե՞ս: Ինչ լավ է, աշխարհում էլ անհանգստացնող ոչինչ չկա: Կարևորը պապիկը տանն է:

Մեկնաբանություն

Որոնում