Ինչպես արդեն հայտնել էինք, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ արդեն տևական ժամանակ է, ինչ բուժում է ստանում սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Արդեն քանի օր է՝ ֆեյսբուքյան, TikTok-յան կեղծ էջեր և կեղծ օգտատերեր կեղծ, ստահոդ լուրեր են տարածում Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
Այս ամենից հետո Լուիզա Ներսիսյանն ամուսնու մասնակցությամբ թարմ հրապարակումներ է արել`հերքելով ստահոդ լուրերը:
Նրանց դուստրը ևս հայրիկի և մայրիկի մասնակցությամբ համատեղ հրապարակում է արել, այսպիսով ևս մեկ անգսմ հերքելով սիրված արտիստի մահվան կեղծ լուրերը: