Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի շքեղ հանգիստը`Բահամյան կղզիներում

  • Jan 12, 2024

Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են հայկական շոուբիզնեսում։ Զույգին սիրում են, լսում նրանց հիթային երգերը, հետաքրքրվում անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով։

Զույգի յուրաքանչյուր հրապարակում սպասված է համացանցում`նրանց ինստագրամյան հարթակում:

Պարզվում է այս օրերին սիրված զույգը գտնվում է Բահամյան կղզիներում: Զույգը պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր շքեղ հանգիստը:

Նշենք, որ հետևելով Հռիփսիմեի վերջին նկարներին`երևում է, որ երգչուհին անչափ նրբացել և գեղեցկացել է:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է ինչ ընտանիքը կազմակերպում էր իր գործերն այնպես, որ տեղափոխվի Միացիալ Նահանգներ։ 2021 թվականին Հենց ԱՄՆ-ում Մարտինն ու Հռիփսիմեն հայտնեցին, որ սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Նրանց որդին՝ Ռոբերտը ծնվեց ԱՄՆ-ում:

Որոշ ժամանակ անց երգչուհին որդիների հետ վերադարձավ Հայաստան։ Ապա բոլոր գործերն ավարտելուց հետո, արդեն այսօր հստակ է, որ ընտանիքը վերջնական տեղափոխվել է ԱՄՆ՝մշտական բնակության։

Այդ մասին թերև փաստում է այն, որ Հռիփսիմեն այնտեղ բիզնես է հիմնել՝ բացելով իր «Հայկական ձայներ» վոկալ ստուդիան։
Կարելի է նրանց համարել Հայկական շոուբիզնեսի ամենակայացած և հաջողության հասած զույգերից մեկը։

Մեկնաբանություն

Որոնում