Իննա Խոջամիրյանն ու Անի Խաչիկյանը այլևս չե՞ն շփվում իրար հետ. ինչ է պատահել. Անի Խաչիկյանի անդրադարձը

Հայտնիների միջև սկանդալները, վեճերը երբեմն նաև՝ թշնամանքը հատուկ են ամբողջ աշխարհին. բացառություն չէ նաև Հայաստանը։

Հայկական շոուբիզնեսում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են երբեմնի մտերիմ ընկերներն ու ընկերուհիները ինչ-ինչ պատճառներով վիճում իրար հետ, անգամ հրապարակային ցեխ շպրտում իրար վրա ու անգամ անձնական վիրավորանքների անցնում։

Նմանօրինակ միջադեպերից այս տարիների ընթացքում զերծ են մնացել, օրինակ, դերասանուհիներ Իննա Խոջամիրյանն ու Անի Խաչիկյանը։

Անին ինստագրամյան իր էջի story բաժնում հերթական անգամ հետևորդների հետ շփվել էր հարցուպատասխանի ֆորմատով։ Ինստագրամյան օգտատերերից մեկն էլ որոշել էր հետաքրքէվել Իննայի և Անիի հարաբերություններով՝ հարցնելով, թե արդյոք վերջիններս չե՞ն շփվում իրար հետ։ Ի պատասխան՝ Անին գրել է.

«Վերջին անգամ երեկ ենք շփվել, ինչի՞։ Բա՞ն է պետք փոխանցել»։