Հայտնիներից ով ինչ տեսքով է ներկայացել Սամվել Գրիգորյանի որդու հարսանիքին. բացառիկ կադրեր

  • Apr 05, 2024

Տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստանի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի էր ունենում երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու`Նարեկի հարսանիքը:

Շքեղ երեկոյին ներկա են գտնվել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ`Էրիկն ու կինը, Զարուհի Բաբայանն ու ամուսինը, Գայա Արզումանյանը, Լուսինե Պողոսյանը, Ռազմիկ Ամյանը, Ավետ Բարսեղյանը, Արկադի Դումիկյանը:

Երեկոն վարել են Լուիզա Ղամբարյանն ու Ժակը: Ներկայացնում ենք հայտնիների տեսքն ու անցկացրած ժամանակը:

Հավելենք, որ երեկոյի ավարտին, երբ փեսան նետում է իր փոքրիկ ծաղիկը` որպես տարոսի նշան, այն բաժին է հասել երգչուհի Լուսինե Պողոսյանին, ով ուրախությամբ վերցնելով և ցույց տալով իր բռնած ծաղիկը`պատահմամբ ցույց է տալիս նաև իր ներքնազգեստը:

Նշենք նաև, որ Հենց ռեստորանում զույգին մեղրով ու լավաշով դիմավորել էր Սամվելի կինն ու մայրական օրհնանքը տվել: Կադրերից երևում էր`որքան է գեղեցկացել Սամվելի կինն ու որքան գեղեցիկ է սկեսուրի կարգավիճակում:

Նարեկի և իր սիրելիի`Օլգայի հարսանյաց շքեղ կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Նշենք, որ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ 2023-ի աշնանը տեղի է ունեցել երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու նշանադրությունը:

 

Երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում կայացել էր Նարեկի և նրա սիրելիի`Օլգայի նշանադրության շքեղ արարողությունը:

Երեկոյի մեկնարկը տրվել էր Տեր հոր աղոթքով և օրհնությամբ, ինչից հետո լցվել էին բաժակներն ու դրվել էր հարսնացուի մատանին:

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, իսկ զույգին անակնկալ էր արել երգիչ Սարոն:

StarNews-ը ներկայացրել էր նշանադրությունից տեսանյութ, որում փեսացուն երգում էր երգիչ Էրիկի հետ:

Մեկնաբանություն

Որոնում