Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հյուրն էր դարձել դերասանուհի Ելենա Բորիսենկոն։ Ելենան վերջին մի քանի տարվա ընթացքում հասցրել է մի շարք հարցազրույցների մասնակցել ու StarNews-ը նկատել է, որ դերասանուհու հարցազրույցները նման են անվերջ արդարացումների շարքի, մասնավորապես, կապված ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ ունենալու թեմայի հետ։ Այս զրույցը ևս բացառություն էր չէր, ու Ելենան հերթական անգամ այդ մասին խոսելիս նշել էր․
«Այդ ամուսնացած տղամարդու յոթն ու քառասունքը վաղուց տվել եմ արդեն։ Եթե մարդ ապրում է 8 տարի մենակ ու դու հետո այդ վերջին մի քանի տարին կիր հետ ապրում ես, ինքը ամուսնացա՞ծ է։ Այդ նույն տղամարդը ինձ համոզում էր, որ 7 տարի ամուսնացած չեմ եղել, քանի որ ԶԱԳՍ-ի թուղթ չունեի։ Ինքը դե յուրե թղթերով ամուսնացած էր։ Ես այդ մասին չէի խոսի, եթե այդ թեման արդեն համացանցում չհայտնվեր, թեման համացանցում հայտնվեց, որովհետև իմ լուսանկարների տակ կանայք գրում էին, որ ես ամուսնացած տղամարդու հետ եմ ապրում, ինձ համար էլ էր դա նորություն։ Դա անում էին հստակ՝ այդ տղամարդու անվերջ ցուցակից ինչ-որ կանայք։ Ես մտածում էի պետք չի այդ թեմային դիպչել, բայց դրանից հետո, երբ եկա հյուր, ես տեսնում եմ այդ հիվանդ կնոջը՝ նիհար, հյուծված, նյարդային, այն ինչ խոսում էի հստակ չէր։ Հոգեպես անկայուն վիճակից ես հյուծված էի ու նաև հիվանդ։ Ես ինքս ինձ խաբելու մեծ վարպետ եմ, բայց հուսով եմ հիմա այլևս դա չեմ անի»։
Հարցազրույցը դիտելուց հետո հարց է առաջանում։ Հարգելի՛ Ելենա, եթե իսկապես մեղավոր չես և հարաբերություններ չես հաստատել ամուսնացած տղամարդու հետ, ապա ինչու՞ ես տարիներ շարունակ խոսում այդ մասին ու փորձում արդարանալ։ Անվերջ արդարանում են միայն մեղավորները, բայց անընդհատ արդարացումները անմեղ չեն դարձնում ու զոհի կերպար չեն ստեղծում։ Իսկ եթե սա ընդամենը փիառվելու և քո մասին մոռանալ թույլ չտալու միջոց է, ապա ավելի լավ է փիառվել ստեղծագործական հաջողությունների, այլ ոչ անձնական կյանքի տհաճ մանրամասների հաշվին։