Սյունիքում այսօր մաhացած զինծառայողը բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ

Join Telegram
  • Apr 25, 2025

Ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Սյունիքում այսօր մահացած զինծառայողն Արթուր Արամի Ավետիսյանն է, նա բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ։

Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, տան միակ որդին, ունի մեկ քույր։

Մեկնաբանություն

Որոնում