Մովսես Երեմյանի և Մերի Հակոբյանի նոր`ջերմ հրապարակումը… Բացառիկ

  • Apr 08, 2024

Ամերիկաբնակ դերասաններ Մովսես Երեմյանն ու Մերի Հակոբյանը համատեղ ջերմ տեսանյութ են հրապարակել: Սա իրարանցում է առաջացրել համացանցում, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ կադրերը նկարահանման հրապարակից են:

Նշենք, որ երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Դե իսկ արդեն վերջերս էլ նրանք սկսել են միմյանց հետևել ինստագրամում:

Մեկնաբանություն

Որոնում