Ով է Սյուզի Մելիքյանի գեղեցկուհի քույրիկն, ում հետ երգչուհին կապ չունի.ԲԱՑԱՌԻԿ

  • Feb 23, 2024

Վերջին տարիներին երգչուհի Սյուզի Մելիքյանը բավական պասիվ է:Նա գրեթե նոր երգեր չի ներկայացնում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը` նա ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ հաճախ է հրապարակումներ անում ու ցույց տալիս իր սեքսուալ մարմինը:

Երգչուհին ժամանակ առ ժամանակ  ակնարկում է, որ սիրելի ունի: Չնայած դրան՝ ինչպես ամուսնացած ժամանակ, այնպես էլ ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն`Սյուզին և իր հարազատ քույրը չեն շփվում միմյանց հետ: Սյուզիի քույրը`Մարիամը, ով հայտնի դիմահարդար է, այսօր կապ չունի իր քրոջ հետ: Երկու քույրերը միաժամանակ չեն ներկայանում որևէ միջոցառման:Նրանց միջով սև կատու է անցել, ինչը տեղի է ունեցել Սյուզիի բաժանումից հետո:

Նշենք նաև, որ հերթական հարցման ժամանակ հետևորդներից մեկը երգչուհուց հետաքրքրվել էր. «Ձեր ամենամտերիմ ընկերուհին ձեր քույրիկն է, թե՞ կան մտերիմ ընկերուհիներ»: Ի պատասխան Սյուզին գրել էր. «Ոչ, ունեմ ընկերուհիներ, ում հետ շփվում եմ 10 տարուց ավել, դեռ դպրոցական տարիքից, պարկեշտ ու վստահելի»:

Ահա այսպես երգչուհին ևս հաստատել էր իր և քրոջ միջև կապ չլինելը:

Մեկնաբանություն

Որոնում