Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքն է. առաջին բացառիկ կադրերը`նրանց կարևոր օրվանից

  • Apr 22, 2024

Երգիչ Գևորգ Մկրտչյանն արդեն տարիներ շարունակ շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ իրար հաջորդող հիթային երգեր, հեռուստասերիալում դեր ու իհարկե համերգային շրջագայություններ։

Այս ամենին զուգահեռ քննարկվում է նաև Գևորգի անձնական կյանքը։
Գևորգի սիրելին՝ Քրիատինան շատ արագ սիրվեց հանրության կողմից։

Եվ, ահա այսօր՝ ապրիլի 22 -ին, տեղի կունենա սիրված զույգի հարսանյաց արարողությունը։

Ինչպես, որ հարցազրույցներից մեկում նշել էր Գևորգը` հարսանիքը կլինի մեծ քանակությամբ հյուրերով ու իհարկե շատ շքեղ։

Մեր տեղեկություններով հարսանիքին ներկա կլինեն մոտ 500 հյուրեր։

Դե իսկ առավոտը զույգի համար արդեն գեղեցիկ է սկսվել։

«Պահպանեք այս ամսաթիվը՝ 22. 04.24»,. հրապարակմանը կից նշել էր Քրիստինան, իսկ Գևորգն օրը սկսել է գեղեցկության սրահից։

StarNews-ը ներկայացնում է զույգի առաջին հրապարակումներն ու խոստանում Ձեզ մեկնաբանել ամբողջ հարսանիքն իր բոլոր մանրամասներով։

Մեկնաբանություն

Որոնում