StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Քրիստինա Եղոյանը ջերմ հոլովակ էր հրապարակել կրտսեր դստեր՝ Լյուսիի մասնակցությամ՝ նշելով, որ փոքրիկը կարոտում է հայրիկին։
Երգիչ Արամեն էլ հայտնել էր, որ գնում է Քաջարան, ինչպես նաև՝ հրապարակած հերթական տեսանյութում որոշել էր փոքրիկ խաբեության դիմել։
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում, դստեր՝ Միայի հետ համատեղ տեսանյութ էր տարածել՝ ցույց տալով, թե ինչպես են հայր ու դուստր ժամանակ անցկացնում միասին։
Շոումեն Արամ Մելիքյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է սկսվել իր առավոտը՝ կնոջ ու շան հետ միասին։
Ռուսաստանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը։ Նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Նա մեղադրվում է լրտեսության համար։ Գերշկովիչը ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Լրագրողը կալանավորվել է Եկատերինբուրգում 2023 թվականի մարտին:
Ռուսական կողմը պնդում է, թե նա «գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասին»։