StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:
Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
Նշենք, որ այս ամռան համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին:
Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:
Դե իսկ Սյուզին չի դադարում իր հրապարակումներով էլ ավելի հետաքրքրություն ձեռք բերել:Այս անգամ Սյուզին ինստագրամյան էջում հարցուխատասխան է կազմակերպել, որի ժամանակ խոսել է իր թիվ մեկ օգնության մասին`նշելով, որ դա իր թագավոր հայրն է և թագուհի մայրը:
Սյուզին նաև հիացմունքով է խոսել իր մայրիկի մասին`նշելով, որ նա իր համար իդեալ է:
Ավելի վաղ Սյուզիին հարցրել էին վիրահատության դիմելու մասին, ինչին ի պատասխան ասել էր, որ երբևէ որևէ վիրահատական միջամտության չի դիմել: