Անահիտ Կիրակոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել իր և ամուսնու առաջին հանդիպման մասին

  • Apr 07, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Անահիտը, խոսելով անձնական կյանքի մասին, պատմել էր․

«Ես հիշում եմ այդ երեկոն, որ մենք խոսել ենք, չհասկացա, ոնց գիշերը փոխվեց առավոտի ու առավոտ 8-ն էր, ինքը ասաց՝ ես ուզում եմ քեզ տեսնել, ասացի՝ ես էլ եմ ուզում։ Ու այդպես շատ համարձակ կիթառս վերցրի ու գնացի առաջին հանդիպման Արտակի հետ։ Իր հետ շատ հետաքրքիր էր, ինքը ինձնից տարիքով հասուն էր, իրավաբան, իր կարդացած գրքերը ինձ համար անհայտ, խոսակցությունը խեսակցություն էր բերում, շատ հետաքրքիր էր ու երբ որ եկա տուն երգ գրեցի, զանգեցի իրեն, բարձրախոսի վրա դրեցի ու ամբողջի կիթառով երգեցի։ Երբ ավարտեցի, մի պահ շունչ քաշեցինք, ինքը ինձ ասաց՝ դու իմ կինն ես լինելու։ Ես կատակի վերածեցի դա»։

Մեկնաբանություն

Որոնում