Երեկ ամուսնացած Ռոզա Դավթյանն իր հարսանեկան արարողության սկզբում հուզիչ խոսքեր էր հղել երջանկահիշատակ հայրիկին` մասնավորապես, նշելով.
«Ես չգիտեի, որ 3 տարի հետո հանդիպելու եմ մարդու, ով դառնալու է իմ մեծագույն սերը, ու չգիտեի, որ 4 տարի հետո՝ քո ծննդյան օրը, ամուսնանալու եմ։ Շատ բաներ չգիտեի, պա´պ ջան, բայց հիմա գիտեմ շատ ավելին ու, երևի, բաներ կան, որոնց մասին պետք էլ չէր այսքան շուտ իմանալ։ Դու ու Գուգոն երբեք չեք հանդիպել, պապ ջան, բայց ես շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ հենց իրեն ես ընտրել, պապ ջան, որովհետև ես երջանիկ եմ, նորից ու նորից շնորհավոր ծնունդդ, պապ։ Հա, ու մեկ էլ ես, Սամոն, մաման 4 տարի չենք պարել ոչ մի առիթով, բայց էսօր քո թույլտվությամբ, քո ծնունդին ու իմ հարսանիքին անվերջ պարելու ենք»։