«Լիքը ցավերով ամիս է». Հրաչ Մուրադյանի նոր հրապարակումը՝ վերականգնողական շրջանից

Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել էր օրեր առաջ հաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը վիրահատության է ենթարկվել։
Հաղորդավարի մոտ կար ծնկի հոդի աճառային բարձիկի պատռվածք։
Հրաչ Մուրադյանն արդեն վերականգնողական փուլում է և իր սոցիալական էջերում հաճախ տարբեր հրապարակումներ է անում։


Հաղորդավարը նոր լուսանկար է հրապարակել և գրել.
«Առջևում «Լիքը ցավերով» ֆիզիոթերապիայով լի ամիս է։ Ցավից չենք կաշկանդվում ու դանդաղ մոտենում ենք ցանկալի արդյունքին»։

Նշենք, որ օրեր առաջ Հրաչ Մուրադյանը նոր լուսանկարով էր կիվել ու հայտնել, որ իրեն լավ է զգում.

«Արդեն շատ լավ եմ։ Նորից սովորում եմ քայլել։
Բոլորիդ շնորհակալ եմ այդ չափ ջերմ խոտքերի, նամակների, զանգերի համար».- գրել էր հաղորդավարը։