«Ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ հեռուստասերիալում». Անի Մեհրաբյանը «Վերջին զանգ» -ից դուրս գալու պատճառի մասին

«LIFEROOM»-ի տաղավարում այս անգամ Ամալյա Հովհաննիսյանին հյուրընկալվել էր դերասանուհի՝ Անի Մեհրաբյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին , որի ընթացքում Անին խոսեց «Վերջին զանգ» նախագիծը լքելու պատճառների մասին

Անին մանկությունից ունեցել է ներքին համոզմունք, որ մի օր իր խոսքով՝ «հայտնվելու է հեռուստացույցի մեջ».

«Ներքին զգացում կար, որ ես առաքելություն ունեմ էս ասպարեզում կատարելու՝ սփռելու բարություն և մարդկանց ժպիտներ պարգևելու»։

Դերասանուհու այս մտքին Ամալյա Հովհանիսյանը այդքան էլ չհամաձայնեց՝ անելով հետևյալ դիտարկումը, որին հաջորդեց հարցը.

«Առաքելություն ասվածը մի քիչ բարձր է հնչում… ըստ քեզ ՝ դու քո մասնագիտության միջոցով կարողանու՞մ ես այդպիսի բարձր առաքելություն կատարել».

«Կարծում եմ ինչ-որ չափով ստացվել է։ Մեծամիտ չհնչի, բայց ես չեմ կարող ասել՝ կարողացել եմ այդ առաքելությունը ավարտին հասցնել, բայց ճանապարհին եմ և ինչ-որ չափով կատարել եմ»։

Անին այս պահին դեռ փնտրտուքների մեջ է և մասնագիտական հստակ կողմնորոշում չունի: Այդ մասին խոսելով նա մասնավորապես նշեց.

«Ես կարծում եմ ձևավորել եմ իմ տեսակը, բայց փնտրում եմ իմ ճանապարհը։ Ինչ վերաբերվում է մասնագիտական կողմնորոշմանը՝  ես շատ սիրում եմ սովորել ու նոր բաներ ուսումնասիրել։

Որոշել եմ մեկ տարով մեկնել Հունաստան, որպեսզի սովորեմ մագիստրատուրայում։

Հունաստան, որովհետև արմատները գուցե կանչեցին՝ հայրիկիս տատիկը հույն է։

Հյուրընկալվելու եմ հայրիկիս հորեղբոր ընտանիքին, ովքեր սիրով համաձայնեցին ինձ ընդունել»։

Անի Մեհրաբյանը այժմ նկարահանվում է «Վերջին զանգ» հեռուստանովելում, ի՞նչ կլինի կերպարի հետ և ի՞նչպես կշարունակվի դերասանուհու մասնակցությունը։

«Ինչ է լինելու իմ կերպարի հետ՝ կորոշի Դիաննա Գրիգորյանը։

Ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ նախագծում, քանի որ սեպտեմբեր ամսին արդեն պետք է լինեմ Հունաստանում»։