«Բարդ է ամուսնու նկատմամբ ատելությամբ չլցվելը». Մարիաննա Վարդանյանը բարդ փուլի և Գարիկ Պապոյանի հետ հարաբերությունների մասին

GoSportFM-ի փոդքասթի հերթական թողարկման հյուրն էր ֆուդբլոգեր Մարիաննա Վարդանյանը։

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում խոսեցին Գարիկ Պապոյանի հետ անձնական հրապարակումներ չանելու, երեխաների դաստիարակության հարցում Գարիկի ներգրավվածության  մասին։

Մարիաննան ինստագրամյան  հարթակում երեխաների հետ կապված շատ լուսանկարներ չի տեղադրում, ինչպես նաև չի խոսում ամուսնուց՝ Գարիկ Պապոյանից.

«Գարիկը իր ոլորտում արտիստ է, բայց տանը հայրիկ է, ամուսին է և կարծում եմ ոչ մի ասպեկտում չի թերանում իր «դերը» ամբողջությամբ կատարում է։ Շատ եմ կարևորում այն, որ Գարիկը այդ զբաղվածության մեջ կարողանում է երեխաների դաստիարակության մեջ առանցքային այնպիսի նուրբ կետերի վրա ուշադիր լինել ,որ ես որպես մայրիկ նայում եմ ու կողքից զարմանում։

Ես անկեղծ չեմ ունեցել դժվարության զգացողություն։ Մեր մոտ ուղեղի դրվածք կա, որ շատ համապատասխանում է իրար։ Տարիների ընթացքում մենք իրար վրա ազդեցություն ունենալով , իրար ինչ-որ բնավորություն փոխելով (ոչ թե նպատակաուղղված, այլ  այդպես ստացվել է) մենք մաքսիմալ  չենք զգացել, որ ինչ-որ մի բան այն չի գնում, որովհետև նա արտիստ է , որովհետև ես ուրիշ մարդ եմ։

Ես ամուսնացել եմ երբ ուսանող էի, կարող է իրեն հարցնեք հեշտ էր ուսանողի հետ , որովհետև գիշեր – ցերեկ պարապում էի, քննություններով և այլն։

Դա նույնպես իրենից դժվարություն է ներկայացնում, բայց ես մեկ տարի , երբ դեռ բալիկ չունեինք և իր գործունեության բոլոր կետերում, բոլոր պահերին իր հետ էի։ Ինձ շատ հաճելի էր այդ փուլում։ Հետո երբ բալիկ ունեցա երեխայի խնամքով էի զբաղվում և չէի կարողանում ավելի շատ լինել, երևի այդ փուլում է եղել բարդությունը, որովհետև ինքը պիտի շարունակի իր գործունեությունը , իր աշխատանքը և ես ոչ։ Կանայք, ովքեր կնայեն երևի իրենց այդ փուլը կհիշեն, որ շատ բարդ է ամուսնու նկատմամբ ատելությամբ չլցվել, երբ որ իր կյանքը շարունակվում է , իսկ դու պիտի նվիրես գոնե առաջին վեց ամիսն ամբողջությամբ բալիկին։ Դու ունես պարտավորություններ, որոնցից չես կարող ասենք 2 օր փախչել ու 3-րդ օրը հետ գալ։ Ես ունեցել եմ այդ զգացողությունն այդ փուլում, բայց կարողացել եմ էմոցիաներիս շատ տեղ չտալ ։ Ես փոքր էի՝ 21 տարեկան և դժվար էր ու աշխատում էի իմ բանականությունը չկորցնել։ 

Հետո ինչ-որ պահի ամեն ինչ էլի ընկնում է իր տեղը»։