«Yandex-ը թքած ունի վարորդների վրա, զզվել ենք արդեն. ինձ 30.000 քցել են»… Yandex Armenia ընկերության վարորդների  ու օգտատերերի զայրույթը և ողջ իրականությունը

Երեկ StarNews.am-ը անդրադարձել էր Facebook-յան օգտատեր Անահիտ Հովհաննիսյանի գրառմանը այն մասին, որ Yandex Armenia-ն 120 հազար հայի տանջանքի հաշվին ոչնչի համար գերշահույթ է ստանում։

Նույն հոդվածի հիման վրա մեր Տիկտոկյան ալիքը ևս նյութ պատրաստեց, որի մեկնաբանությունների դաշտը ժամերի ընթացքում ողողվեց Yandex Armneia ընկերության աշխատակից վարորդների վատ մեկնաբանություններով։

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել ու հաստատել այն, որ իրենց աշխատանքի արդյունքում ընկերությունը ստանում է գերշահույթ, իսկ իրենք մնում են ձեռնունայն։

StarNews-ը առանձնացրել է մեկնաբանություններից մի քանիսը՝