Անահիտ Կիրակոսյանը բաժանվել է ամուսնուց. դերասանուհին մանրամասներ է հայտնում

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սոցիալական էջերում նոր հրապարակում է արել՝ անսպասելիորեն հայտնելով, որ ամուսնալուծվել է.
«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով:
Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են: Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ:
Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով:
Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:
Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար: Շնորհակալ եմ
Միաժամանակ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իրենց հարազատներին, բարեկամներին և լավը կամեցող բոլոր մարդկանց՝ խնդրելով այս փուլում զերծ մնալ հարցերից և մեկնաբանություններից, հարգելով իրենց անձնական որոշումը»։

















