«Զառան բավականին ծանր էր տանում Արցախի իրավիճակը». Վարդան Արամյան

Ինպես արդեն հայտնել ենք այս պահին տեղի է ունենում Զառա Արամյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա է գտնվել նաև հհ պետական գործիչ Վարդան Արամյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց.
«Ես Զառային միշտ հիշում եմ, անկեղծ, պայծառ, խնդիրների առաջ ինքը միշտ հումորով էր կանգնում: Քանի որ երկուսս էլ Արամյան ենք մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ բարեկամներ ենք, վերջում հասկացանք, որ անկախ մեր արմատներից մենք բարեկամներ ենք: Իր դրական աուռայով Զառան անմրցելի էր:
Վերջին ժամանակները, երբ ես ամուսնու հետ էի խոսում, իմացա որ ինքը թթվածնի անբավարարվածություն էր ունենում։ Զառան ծանր էր տանում Արցախի իրավիճակը»։

















