Դժվարա, բայց սայա կյանքը… Արամ Մելիքյանի հուզիչ հոլովակը՝ կարևոր պահերին որդու կողքին չլինելու մասին. Տեսանյութ

Պրոդյուսեր, շոումեն և հաղորդավար Արամ Մելիքյանի ընտանիքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում՝ վայելելով սեր և հարգանք։
Արամի փոքրիկ որդին՝ Տիգրանը, արդեն հասցրել է մեծ երկրպագուների բանակ ունենալ․ նրա զվարճալի հոլովակների կողքով անտարբեր անցնելն անհնար է, իսկ երբեմն հրապարակվող զգացմունքային տեսանյութերը պարզապես չեն կարող չհուզել։
Օրերս Արամ Մելիքյանը ևս մեկ նման հոլովակ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Ամեն ինչ գին ունի։ Երբ աշխատում եմ նույն գանձի և գանձերի ապագայի համար, իրականում մեծ գին եմ վճարում, որովհետև շատ կարևոր պահերին կողքը չեմ լինում։
Դժվարա,բայց սայա կյանքը, սիրելիներս՝ ամեն ինչի համար մենք գին ենք վճարում»։

















