Ռուզաննա Մանուչարյանը արձագանքել է բալիկի սպասելու մասին խոսակցություններին. Բացառիկ

Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը օրեր առաջ իր ինստագրամյան էջում հրապարակել էր լուսանկար՝ ֆոնում հնչող Արամեի «Սեր է գալիս» երգի ներքո։ Հրապարակմանը կից նա հարց էր ուղղել հետևորդներին՝ հետաքրքրվելով, թե ինչ անակնկալ են կարծում սպասվում է իրենց։ Գրառումը լայն արձագանք էր ստացել, և հետևորդների մեծ մասը ենթադրել էր, որ Ռուզաննան երեխայի է սպասում։

Սակայն այսօր նա հերքել է այդ խոսակցությունները՝ արձագանքելով մեկնաբանություններին և գրելով. «85%-ը բոլորդ գրում եք, որ բալիկի եմ սպասում։ Ոչ, սիրելիներս, ասեմ ավելին՝ անգամ մտքովս չի անցել, որ դա կմտածեք»։
Այսպիսով, Ռուզաննա Մանուչարյանը պարզաբանել է, որ երեխայի սպասելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։