«Էժան PR քայլ»… Դիանա Հարությունյանը հայտնել է, որ այսօր իր հարսանիքը չէ. Բացառիկ մանրամասներ

Երգչուհի Դիանա Հարությունյանը օրեր առաջ իր ինստագրամյան էջում գրել էր. «Ես պատրաստ եմ «Aմենալավ հարսանիքին», իսկ դուք՞», ինչով ակնարկել էր, որ շուտով սպասվում է իր կյանքի կարևոր օրը։ Այնուհետև նա հրապարակեց հարսանեկան զգեստով լուսանկարներ՝ ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ խոսքեր։ Երկրպագուները համոզված էին, որ երգչուհին շուտով ամուսնանալու է և անհամբեր սպասում էին հարսանեկան կադրերին։

Սակայն այսօր Դիանա Հարությունյանը հերքեց տարածված լուրերը։ Վերջին օրերին հայկական համացանցը ողողված էր նրա հարսանեկան լուսանկարներով, և մինչ մարդիկ շնորհավորում էին արտիստին ու կիսում ուրախությունը, պարզվեց, որ իրականությունն այլ է։


Ինչպես և ենթադրվում էր, սա հմուտ PR քայլ էր։ Երգչուհին պարզաբանել է, որ հարսանեկան շքեղ կերպարը ստեղծվել է իր նոր երգի և տեսահոլովակի նկարահանումների համար, և այս պահին նա չի ամուսնանում։

Դիանա Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին՝ գրելով. «Շնորհակալ եմ ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար։ Ես երեք օրում հասկացա, թե որքան մարդ է սպասում իմ կյանքի ամենակարևոր օրվան և որքան ուրախ եք ինձ համար։ Սիրում եմ ձեզ։ Թող Աստված օրհնի բոլորիդ։ Իմ հարսանիքը դեռ առջևում է, որին ես շատ երկար և հատուկ եմ պատրաստվում ու անհամբեր սպասում եմ»։https://youtu.be/uxkgngIrIwI?si=TnFtLFbODaQRRfso