«Երեխայի սեռը դեռ չենք բարձրաձայնի». Մաշ Իսրայելյանը՝ 2-րդ անգամ մայրանալու և հույզերի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք երգչուհի Մաշ Իսրայելյանը սպասում է 2-րդ բալիկին։ Ուրախալի լուրի և հույզերի մասին երգչուհին պատմել է StarNews.am-ին։

– Կպատմե՞ք, թե ինչպես իմացաք երկրորդ հղիության մասին և ինչպիսի՞ էմոցիաներ ունեիք։

– Իմացել եմ շատ պատահական։ Պարզվեց, որ Աննայիս ծննդյան և Սուրբ մկրտության օրը եկեղեցում արդեն հղի եմ եղել, բայց այդ մասին չեմ իմացել։ Էմոցիաներս բառերով փոխանցել պարզապես հնարավոր չէ․ շատ անսպասելի ու հուզիչ պահ էր։

– Իսկ ինչպիսի՞ն էր Ձեր ամուսնու՝ Գարիկի արձագանքը։

– Գարիկը շատ էր ցանկանում նորից երեխա ունենալ, ուստի լուրը նրան չափազանց ուրախացրեց։ Նրա հույզերն ամբողջությամբ ուրախության ու երջանկության մասին էին։

– Պատրաստվո՞ւմ եք այս անգամ ևս կազմակերպել Gender party։

– Ոչ, այս անգամ նման արարողություն չենք նախատեսում։

– Արդեն զգացողություններ ունե՞ք երեխայի սեռի հետ կապված։

– Երեխայի սեռը արդեն գիտենք, բայց որոշել ենք այն դեռ չբարձրաձայնել։

Երգչուհին նաև հավելեց, որ հղիության ընթացքը հանգիստ է և, որ իրեն շատ լավ է զգում։

Starnews.am-ը կրկին շնորհավորում է զույգին։