Ինչպես է կերպարանափոխվել Անի Երանյանը իր ողջ կարիերայի ընթացքում. Լուսանկարներ, տեսանյութ

Անի Երանյանը հանրության կողմից ամենասիրված և ճանաչված արտիստներից է։ Նրա մարմնավորած յուրաքանչյուր կերպար մշտապես արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և սիրուն։
Բացի դերասանական վարպետությունից՝ հետաքրքրության կենտրոնում են եղել նաև Անի Երանյանի արտաքին կերպարն ու ոճային ընտրությունները։ Նրա սանրվածքներն ու արտաքինի հաճախակի փոփոխությունները ոչ միայն հիացմունք են առաջացրել, այլև երբեմն դարձել են քննարկումների ու քննադատությունների առիթ։
Փաստորեն, տարիների ընթացքում Անի Երանյանը բազմիցս կերպարանափոխվել է՝ նրան դարձնելով հայկական շոուբիզնեսում ամենաշատ կերպարանափոխված արտիստներից մեկը։ Նրա արտաքին ու ոճային փոփոխությունները երբեմն եղել են անձնական ընտրության արդյունք, իսկ երբեմն՝ պայմանավորված դերերով՝ ընդգրկելով հագուստի ամենաէլեգանտ լուծումներից մինչև սպորտային ոճը, վարսերի սև երանգից մինչև բլոնդ, երկար սանրվածքներից մինչև ամենակարճ կտրվածքները։
StarNews-ը ստորև ներկայացնում է Անի Երանյանի կերպարները՝ տարբեր տարիներին։


























