Կոշիկի մեջ թաքցրած «նվերը». Սոնա Ռուբենյանի դուստրը զվարճացրել է հետևորդներին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդամենը ժամեր առաջ երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջը  լցվեց   դրական էմոցիաներով։ Պատճառը փոքրիկ Մարին է, ով որոշել է, որ մայրիկի համար արված ամենաթանկ նվերը պետք է պահել ամենաապահով տեղում… սեփափկան կոշիկի մեջ։

«Բա որտե՞ղ պահեի… կոշիկիս մեջ էի պահել»,- հոլովակում ասում է փոքրիկը՝ անկեղծորեն զարմանալով մայրիկի հարցի վրա։

Սոնա Ռուբենյանի դստեր մասնակցությամբ յուրաքանչյուր նոր հոլովակ վայրկյանների ընթացքում դառնում է վիրուսային։ 

Օգտատերերին գրավում է ոչ միայն փոքրիկի արտաքին հմայքը, այլև նրա զարմանալիորեն հասուն և միևնույն ժամանակ մանկական անմիջականությամբ համեմված խոսքը։

Սոնա Ռուբենյանի դուստրը՝ Մարին, արդեն իսկ հասցրել է դառնալ համացանցի սիրելիներից մեկը։

Տեսանյութը՝ այստեղ։