Կրկնակի ուրախություն Մարիա Չանդիրյանի ընտանիքում․ 40-օրյա Ալբինայի օրհնությունն ու ամուսնու տարեդարձը

Պարուհի Մարիա Չանդիրյանի ընտանիքում այս օրը նշանավորվել է միանգամից երկու կարևոր ու հուզիչ առիթներով։
Մարիան, ով հաճախ է իր սոցհարթակներում կիսվում մայրության թեմայով տեսանյութերով՝ պատմելով, թե ինչպես հաղթահարել հետծննդաբերական փուլը, ինչպես համատեղել երկու փոքրիկների խնամքը և միաժամանակ չմոռանալ սեփական խնամքի ու հոգեկան հավասարակշռության մասին, այս անգամ հրապարակել է նոր լուսանկարներ և հոլովակներ։
Նրա ինստագրամյան story բաժնում երևում է, որ փոքրիկը արդեն դարձել է 40 օրական։ Այդ առիթով Մարիան և ամուսինը գտնվել են Աստծո տանը՝ եկեղեցում, երեխային օրհնելու նպատակով։

Հոլովակին կից նա գրել է.
«Թող Տերը օրհնի, պահի, պահպանի և առաջնորդի Քեզ մեր 40 օրական Ալբինա Գագիկի Գրիգորյան»։
Սակայն ուրախությունն այսքանով չի սահմանափակվել։ Մարիան նաև մեկ այլ հրապարակում է արել՝ հայտնելով, որ ամուսնու ծննդյան օրն է։ Նա կիսվել է հուզիչ տեսանյութով, որտեղ մեծ դուստրը ջերմորեն շնորհավորում է հայրիկին։

Այսպիսով, Մարիա Չանդիրյանի ընտանիքում իսկապես կրկնակի տոն է՝ լի օրհնությամբ, սիրով ու ընտանեկան ջերմությամբ։


















