StarNews.am-ի բացառիկ անդրադարձը Գագիկ Հարությունյանի ընտանիքին

Երեկ անժամանակ կյանքից հեռացած երգիչ Գագիկ Հարությունյան-ի կորուստը շարունակում է ցավ պատճառել հանրությանը։ Շատերին նա հայտնի էր որպես դերասան Գոռ Հարությունյան-ի եղբայր, սակայն Գագիկն ուներ նաև իր գեղեցիկ ու ամուր ընտանիքը։
Նա ամուսնացել էր 2022 թվականին։ Ընտանիքը բնակվում էր Կրասնոդարում։ Գագիկն ու կինը միասին մեծացնում էին իրենց փոքրիկ դստերը։
Անցած տարվա սեպտեմբերին զույգը հուզիչ տեսանյութով հայտնել էր, որ կրկին ծնողներ են դառնալու․ նրանք սպասում էին երկրորդ բալիկին, և ընտանիքում պետք է լույս աշխարհ գար ևս մեկ դուստր։
Նրանց ընտանիքը աչքի էր ընկնում ջերմությամբ ու համերաշխությամբ։ Սոցիալական հարթակներում հաճախ կարելի էր տեսնել զույգի համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը՝ լի սիրով, ժպիտներով ու ընտանեկան երջանկությամբ։ Հատկապես առանձնանում էին փոքրիկ դստեր հետ հրապարակումները, որոնք վկայում էին, թե որքան նվիրված ու հոգատար հայր էր Գագիկը։
Այսօր այս ջերմ ընտանիքի ցավը կրկնապատիկ ծանր է՝ կորստի և դեռ չծնված բալիկի սպասման մեջ ապրող մեծ դատարկության պատճառով։

















