Ծաղկող տրամադրություն․ գարունը հայ հայտնիների աչքերով․ Բացառիկ

Գարունը նոր շունչ ու նոր գույներ է բերում ոչ միայն բնությանը, այլև մարդկանց կյանքին։ Հայ հայտնիներն էլ իրենց սոցիալական էջերում արդեն ակտիվորեն կիսվում են գարնանային լուսանկարներով՝ փոխանցելով արևոտ օրերի ջերմությունն ու թարմ տրամադրությունը։
Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիների գանանային առաջին նկարները։
Անի Խաչիկյանը գրել է․ “Ավարտեմ շաբաթը, ավարտեմ ձմեռը, ավարտվեմ ու հավատամ, որ ինչ լինում է՝ բարին է”

Ռոզա Դավթյանն ու Էլիզ Մելիքյանը գարնանն ընդառաջ՝ ծաղիկների բույրի ներքո
Երկուսն էլ սոցիալական հարթակներում կիսվել են գարնանային լուսանկարներով՝ շրջապատված գույնզգույն ծաղիկներով ու թարմ տրամադրությամբ։ Նկարներից զգացվում է սպասվող գարնան ջերմությունն ու նոր էներգիան։

Էլիզ Մելիքյան

Լուսինե Թովմասյանը գարունը սկսել է Վիետնամում։ Նա գրել է․ “Վիետնամում այս կարմիր փայտիկները պարզապես բույր չեն…
դրանք հարգանքի, հիշողության ու հավատքի խորհրդանիշ են։
Խնկափայտերը վառում են տաճարներում՝ աղոթքի ու խաղաղության համար։
Եվ ես քայլում էի դրանց միջով՝ զգալով այդ ամբողջ էներգիան”

Անի Երանյան

Արփի Գաբրիելյանը հրապարակել է լուսանկարներ կից գրելով․ “With love, from march”

Արմինկան երկար է սպասել գարնանը և մեծ ակնկալիքներ ունի գարնան զարթոնքի հետ կապված։ “Այս տարվա գարնանը սպասում եմ շունչս պահած։ Այն իր հետ նոր սկիզբ է բերում իմ կյանք՝ նոր էջ, որն անծանոթ է ու կախարդող․․․ Չգիտեմ՝ ինչ է սպասվում ինձ այդ ճանապարհին, բայց հավատում եմ, որ Վերին ուժերը կլուսավորեն այդ ուղին, ու ճիշտ կուղղորդեն ինձ՝ ինչպես որ արել են միշտ․․․”


















