«Անհնար ա դիմանալ…». Լուսինե Հայրապետյանը Դուբայից տեսանյութով դիմել է անհանգստացած հետևորդներին

Հաղորդավարուհի Լուսինե Հայրապետյանը, ով այս օրերին հանգստանում է Դուբայում, նոր հրապարակում է արել՝ արձագանքելով հետևորդների անհանգստությանը։ Վերջին օրերին տարածված տեղեկությունների ֆոնին, թե տարածաշրջանում ռազմական գործողություններ են տեղի ունենում, շատերը հետաքրքրվել էին՝ արդյոք անվտանգ է այնտեղ իրավիճակը։

Լուսինեն տեսանյութ է հրապարակել ծովափից՝ ցույց տալով, որ քաղաքում կյանքը շարունակվում է իր բնական հունով։ Տեսանյութում երևում է, որ մարդիկ անհոգ կերպով հանգստանում են ծովի ափին, զբոսնում և զբաղվում իրենց առօրյա գործերով։

Հաղորդավարուհին իր հրապարակմանը կից գրել է.

«Կարճ երեկվա դժվար օրվա մասին։ Շատ, շատ “դժվար ա”. Անհնար ա դիմանալ։

Իմ սիրելի, իմ ծանոթ ու անծանոթ կյանքեր, ուզում եմ այս վիդեոյով ցույց տալ Դուբայի իրական կյանքը հենց հիմա՝ այս պահին։ Բոլորն իրենց առօրյա կյանքն են ապրում։ Ստացվել է այնպես, որ աշխարհը խառնվել է իրար ինչ-որ մի կետում, ինչ-որ անհասկանալի մեծ արագությամբ… Բայց մեզ մոտ կյանքը իրար խառնված չի, ու փառք Աստծո։

Մարդիկ իրենց առօրյա հոգսերով, արևայրուքով, օրվա գնումներով ու մեծ վստահությամբ են արթնանում, որովհետև գիտեն, թե ովքեր են կառավարում այն երկիրը, որտեղ իրենց կյանքի որևէ դրվագում որոշել են շարունակել գտնվել։

Ես այս մի քանի օրերի ընթացքում, ճիշտն ասած, ավելի համոզվեցի, որ ճիշտ տեղում եմ գտնվում, լուրջ»։