Լինում են հեշտ և դժվար օրեր… Էլիզ Մելիքյանի անչափ հուզիչ գրառումը քույրիկի ծննդյան առթիվ

Այսօր շոումեն Արամ Մելիքյանի դստեր՝ Ստելլա Մելիքյանի ծննդյան օրն է։ Ավելի վաղ Արամ Մելիքյանն իր սոցիալական էջերում հայտնել էր, որ այսօր դուստրը նշում է իր 17-ամյակը։
Այս առիթով Ստելլային հուզիչ գրառումով շնորհավորել է նրա քույրը՝ Էլիզ Մելիքյանը։ Նա կիսվել է ջերմ խոսքերով ու ընդգծել քույրական իրենց ամուր կապը։


Էլիզը գրել է․
«Ծնունդդ շնորհավոր, իմ Ստելլ։
17 տարեկան դարձար, ու ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ շատ եմ սիրում քեզ։ Դու իմ կյանքում ամենահասկացող ու ամենահարազատ մարդկանցից ես։ Քո հետ միշտ եղել եմ եսս, միշտ կարողացել եմ լինել անկեղծ ու ազատ։
Կյանքը տարբեր բաներ ա բերում, լինում են հեշտ ու դժվար օրեր, բայց մի բան ես հաստատ գիտեմ՝ ինչ էլ լինի, մենք ունենք իրար։ Էդ իմ համար շատ կարևոր։
Քեզ մաղթում եմ, որ կյանքում շատ ժպտաս, հասնես քո երազանքներին ու միշտ լինես երջանիկ։ Դու արժանի ես ամենալավին։
Ու հիշիր՝ ես միշտ քո կողքին եմ լինելու։ Սիրում եմ քեզ շատ, քույրիկս»։