Հարցազրույց եմ անում ում հետ ուզում եմ…Մհեր Բաղդասարյանի պատասխանը քննադատություններին

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը նոր հրապարակում է կատարել՝ ներկայացնելով իր հյուրին՝ Ալեն Սիմոնյանին։

Բաղդասարյանը լուսանկարներ էր հրապարակել Ալեն Սիմոնյանի հետ և կից գրել․
«TETE A TETE Ալեն Սիմոնյանի հետ։ Ինձ թվում է՝ շատ լարված, սուր ու նաև մարդկային զրույց։ Սպասեք թողարկմանը։ Սա մեր նոր շարքի առաջին զրույցն է, որ նկարահանեցինք ՀՀ Կառավարական ամառանոցում»։

Նա նաև նշել է, որ հաղորդման պրոդյուսերն է Արա Ղազարյանը։

Սակայն հրապարակումից հետո մեկնաբանությունների բաժնում հնչել են բազմաթիվ քննադատություններ։ Օգտատերերից շատերը հարցադրում էին անում, թե ինչու է հենց Ալեն Սիմոնյանը ընտրվել որպես հյուր, արդյոք կապ ունի ընտրությունների նախաշեմի հետ և նմանատիպ այլ մեկնաբանություններ։

Դրանից հետո Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանը տեսանյութով անդրադարձել են հնչած քննադատություններին և մեկնաբանություններին։

Մանրամասները առաջարկում ենք դիտել տեսանյութում։