«Դժվար էր «մամա» ասելը»․ Էլիզ Մելիքյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին

Այսօր շոումեն Արամ Մելիքյանի կնոջ՝ Լիլիթի ծննդյան օրն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Մելիքյանը կնոջ համար յուրահատուկ անակնկալ էր պատրաստել՝ ծննդյան առթիվ նրան նվիրելով արտերկիր մեկնելու տոմսեր։ Լիլիթը այս օրը նշում է ընկերուհիների հետ։

Մայրիկի ծննդյան օրը անուշադրության չի մատնել նաև նրանց դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, որը սոցիալական ցանցերում հրապարակում է արել և մայրիկին շնորհավորել ջերմ ու հուզիչ խոսքերով։

Էլիզը կիսվել է անկեղծ մտքերով՝ խոսելով ժամանակի ընթացքում ավելի շատ գնահատելու և հասկանալու մասին, թե որքան կարևոր տեղ ունի մայրիկը իր կյանքում։

Ահա Էլիզի շնորհավորանքը․

«Չգիտեմ միշտ ճիշտ բառեր գտնում եմ թե չէ, բայց ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ տվել ես ինձ կյանքում։ Լինում են տարբեր օրեր, տարբեր փուլեր, բայց կան բաներ, որոնք ժամանակի հետ ավելի ես հասկանում ու ավելի ես գնահատում։

Երբեմն մարդիկ մեզ տալիս են շատ ավելին, քան երևում է առաջին հայացքից, ու էդպիսի բաները ժամանակի հետ ավելի շատ ես սկսում գնահատել։

Եղել ա ժամանակ, որ իմ համար դժվար էր ընդունել, «մամա» ասելը, հասկանալ էդ ամենը… բայց էսօր արդեն հասկանում եմ, որ ձեզնից թանկ մարդիկ իմ կյանքում շատ քիչ կան, ու էդ զգացողությունը ժամանակի հետ ավելի է ուժեղանում։

Ծնունդդ շնորհավոր, մամա»։