«Նույնիսկ անծանոթները մեզ ուժ տվեցին»․ Գոռ Հակոբյանի կնոջ հուզիչ խոսքերը

Դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, նոր հրապարակում է կատարել իր սոցիալական էջում՝ անդրադառնալով վերջին օրերին իրենց ընտանիքին ցուցաբերված մեծ աջակցությանը։

Հրուշը կիսվել է լուսանկարով և իր խոսքում խորին շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս դժվար պահին եղել են իրենց կողքին՝ թե՛ խոսքով, թե՛ աղոթքով և աջակցությամբ։ Նրա խոսքով՝ մարդկանց ցուցաբերած ջերմությունն ու հոգատարությունը իրենց մեծ ուժ և հավատ են տվել։

Հրուշ Մնոյանը իր գրառման մեջ նշել է, որ անչափ զգացված են բոլորից՝ թե՛ մտերիմներից, թե՛ նույնիսկ անծանոթ մարդկանցից, որոնք այս օրերին չեն անտարբերացել և փորձել են աջակցել իրենց ընտանիքին։

Ահա նրա գրառումը․

«Սիրելի մարդիկ՝

ընկերներ, ծանոթներ և նույնիսկ անծանոթներ՝

անչափ զգացված և շնորհակալ ենք ձեր ցուցաբերած աջակցության, սիրո, ջերմության և աղոթքների համար: Այս դժվար պահին ձեր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր զանգ ու յուրաքանչյուր բարի մաղթանք մեզ ուժ ու հավատ է տվել:

Ձեր հոգատարությունն ու մարդկային վերաբերմունքը մեզ համար անգնահատելի են:

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը, և ձեր կյանքը միշտ լի լինի առողջությամբ, խաղաղությամբ ու երջանկությամբ:

Մեծ սիրով և երախտագիտությամբ՝
Շնորհակալություն ձեզ բոլորիդ»։