Արմուշը նշել է ծնունդը․ հայտնիները շնորհավորում են Արմուշին

Դերասան և հումորիստ Արմուշը այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը՝ ստանալով բազմաթիվ ջերմ շնորհավորանքներ հարազատներից, ընկերներից և գործընկերներից։
Դերասան Սարգիս Գրիգորյանը հուզիչ գրառում է կատարել՝ հիշելով իրենց երկարամյա ընկերությունը․
«Իմ հազար տարվա ընկեր։ Մենք ընկերություն ենք արել դեռ այն ժամանակներից, երբ դու փարթամ մազեր ունեիր, ու տարիների ընթացքում ավելի եմ հասկանում մեր ընկերության արժեքը։ Շնորհավոր ծնունդդ, Արմուշ ջան, ախպեր ջան»։
Շնորհավորանքներին միացել է նաև երգչուհի Մաշա Մնջոյանը՝ գրելով․
«Արմուշ ախպեր, շնորհավոր ծնունդդ, մնա միշտ էսպես առույգ, աշխույժ, եռանդով ու էներգիայով լի»։
Իր հերթին Արմուշը ևս շնորհավորել է ինքն իրեն՝ հրապարակելով զվարճալի տեսանյութ դստեր՝ Անահիտի հետ․
«Այսօր իմ ծննդյան տարեդարձն է, ես ինձ մաղթում եմ առողջություն, ստեղծագործական բուռն կյանք և այսպիսի գեղեցիկ երջանկություն, ինչպիսին Անահիտն է»։
Հրապարակումը մեծ արձագանք է գտել սոցցանցերում՝ հավաքելով բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ ու շնորհավորանքներ։
Տեսանյութը դիտեք այստեղ։

















