Ո՞ւր են այսօր Tashir Group-ին երբեմնի երկրպագող աստղերը. Բացառիկ

«Տարվա լավագույն երգիչ», «Տարվա հայտնություն», «Տարվա խումբ», «Տարվա հայուհի», մրցանակներ, բնակարաններ, թանկարժեք նվերներ, մեքենաներ ու բազմաթիվ անակնկալներ… Եվ այս ամենը երիտասարդները մինչ օրս հիշում են «Քամի փչի» երգի ներքո։

Հիշեցիք, չէ՞։ Իհարկե հիշեցիք։

Դա այն ժամանակահատվածն էր, երբ Մոսկվաում անցկացվում էր Tashir Group-ի կողմից կազմակերպված ամենամյա Tashir Show-ն։

Հայ աստղաբույլը հատուկ վարձակալված չարթերային թռիչքներով մեկնում էր Մոսկվա՝ վայելելու փառքը, ուշադրությունն ու գնահատանքը։

Այդ օրերին բեմից հնչում էին ջերմ խոսքեր, շնորհակալություններ, գովեստներ՝ ուղղված Սամվել Կարապետյանին։
Ծաղիկներ, շքեղություն, ժպիտներ…

Բայց որտե՞ղ են նրանք այսօր։
Ինչո՞ւ որևէ մեկը ձայն չի հանում։ Ինչո՞ւ չեն արձագանքում, չեն աջակցում, չեն խոսում։

Ինչո՞ւ չկա նույնիսկ մեկ հրապարակային դիրքորոշում կամ պարզ մարդկային խոսք։

Հնարավոր է՝ շատերը ասեն, թե չեն զբաղվում քաղաքականությամբ։ Սակայն արդյո՞ք այս հարցը քաղաքական է։ Թե՞ ավելի շատ մարդկային։
Մարդկային՝ այն մարդու հանդեպ, որի շնորհիվ տարիներ շարունակ նրանք ստանում էին մրցանակներ, ճանաչում ու գնահատում։

Հարցեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կմնան առանց պատասխանների…