Հեգնա՞նք, թե՞ հումոր․ Նինա Տիտանյանի գրառումը «Խազեր»-ից հետո բուռն քննարկումների առիթ է դարձել․ Լուսանկարներ

Բլոգեր Նինա Տիտանյանը անդրադարձ է կատարել «Խազեր» մրցանակաբաշխությանը՝ իր ինստագրամյան էջում կատարելով ուշադրություն գրավող հրապարակում։
Նա հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ ներկայացել է հեգնական կերպարներով։
Գրառմանը կից Նինան գրել է․
«Ես էլ եմ հասցրել փայլել «Խազեր» մրցանակաբաշխությանը․ 3 look, 3 vibe, 1 designer — ես ինքս»։
Հրապարակումը արագ տարածվել է համացանցում՝ առաջացնելով տարբեր արձագանքներ։ Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ բլոգերը հեգնել է միջոցառման մասնակիցներին, մինչդեռ մյուսները գնահատել են նրա հումորն ու ինքնատիպ մոտեցումը։
Իր հերթին Նինա Տիտանյանը հավելել է, որ գրառումը պետք է ընդունել բացառապես հումորով՝ գրելով․
«Հ.գ. Մոտենալ միայն հումորով, սրտով ու ժպիտով։ Ոչ մեկին չեմ նկատի ունեցել, բոլորին շատ եմ սիրում»։
Այսպիսով, բլոգերի հրապարակումը հերթական անգամ ապացուցեց, որ «Խազեր» մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում՝ ոչ միայն իր մրցանակներով, այլև դրա շուրջ ձևավորվող հետաքրքիր ու երբեմն հումորային արձագանքներով։




















