«Հիմա շատ դժվար ա»․ Էլիզ Մելիքյանը կյանքի բարդ փուլի մասին. Բացառիկ

Դերասանուհի Էլիզ Մելիքյանը սոցիալական հարթակներում կիսվել է անձնական մտորումներով՝ խոսելով վերջին ամիսներին իր կյանքում տեղի ունեցող ներքին ապրումների և դժվարությունների մասին։
Վերջին ամիսներին մի տեղ կա, որ դարձել ա ինձ շատ հարազատ: Ամեն օր գնում եմ, որովհետև միայն էնտեղ եմ կարողանում մի քիչ հանգստանալ ու ինձ հավաքել:
Հիմա կյանքումս հեշտ շրջան չի: Կան պահեր, որ ծանր են, պահեր, որ ներսից կոտրում են: Բայց էս ամենի մեջ մի բան սովորեցի՝ ոչինչ հավերժ չի, ամեն ինչ անցնում ա:
Աստված գիտի՝ ում ինչ փորձություն պետք ա տա: Եթե իմ բաժինն էս ա, ուրեմն պիտի անցնեմ: Ու հավատում եմ, որ ուժ էլ կտա՝ հաղթահարելու:
Միգուցե հիմա դժվար ա, բայց սա էլ կանցնի: Ու մի օր հետ եմ նայելու ու հասկանալու եմ, թե ինչքան եմ ուժեղացել:

















