«Կով ա դարձել»… Դիանա Մխիթարյանը պատասխանում է իրեն վիրավորած հետևորդին և պարզաբանում

Դերասանուհի Դիանա Մխիթարյանը վերջին շաբաթների ընթացքում մշտապես քննարկումների կենտրոնում է՝ իր անձնական կյանքին վերաբերող նորությունների պատճառով։
Նա իր ինստագրամյան էջում ուրախ լուրով էր կիսվել՝ հայտնելով, որ նշանադրվել է, ինչը մեծ արձագանք է առաջացրել երկրպագուների շրջանում։
Ժամեր առաջ Դիանան նոր տեսանյութեր է հրապարակել «story» բաժնում, որտեղ անկեղծորեն խոսել է իր մասին․ նա նշել է, որ վերջին ժամանակներս որոշ չափով ավելորդ քաշ է հավաքել և այժմ պատրաստվում է ակտիվորեն նիհարել։
Բացի այդ, դերասանուհին անդրադարձել է իր հասցեին հնչող վիրավորանքներին։ Շատերը նարն հուշել են այն մասին, որ ինքը գիրացել է նրան անվանելով “կով”։
StarNews-ը ներկայացնում է տեսանյութերը, որտեղ Դիանան անդրադառնում է մեկնաբանություններին։

















