Սիրավեպի լուրերից հետո Անդրեն և Քրիստինա Բաբայանը նոր ջերմ հոլովակով են կիսվել. Ավելին

Հայկական շոու-բիզնեսում կրկին քննարկումների կենտրոնում է հայտնվել Անդրեն։ Վերջին շրջանում երգչի անձնական կյանքի շուրջ ակտիվորեն շրջանառվում են սիրավեպի մասին լուրեր, որոնք օր օրի ավելի են ուժեղանում։

Ամեն ինչ սկսվեց այն հրապարակումից հետո, որտեղ Անդրեն կիսվել էր իր և մի աղջկա լուսանկարով՝ առանց բացահայտելու նրա ինքնությունը։ Աղջիկը պատկերված էր մեջքով, ինչն էլ ավելի էր բորբոքել հետևորդների հետաքրքրությունը և տարբեր ենթադրությունների տեղիք տվել։

Շատ չանցած՝ խոսակցությունների կենտրոնում հայտնվեց նաև Քրիստինա Բաբայանի անունը։ Այսօր արդեն երգիչը նոր հրապարակումներ է արել՝ լուսանկարների և հոլովակների տեսքով, որտեղ նա երևում է բավական երջանիկ և հանգիստ։

Նոր հոլովակը, որտեղ նկատվում է ջերմ մթնոլորտ, կրկին ակտիվացրել է քննարկումները։

Արդյոք սա նոր սիրավեպի սկիզբ է, թե պարզապես մտերիմ ընկերություն՝ ժամանակը ցույց կտա, սակայն մի բան ակնհայտ է՝ Անդրեն կրկին ուշադրության կենտրոնում է։