«Պարոն Մինասյանը ինձ երբեք որևէ հարցով չի զանգել խնդրել որ ինչ որ բան չանեմ». Հայկ Մարությանը Միքայել Մինասյանի հետ հարաբերությունների և վեճերի մասին

«Tete A Tete» հաղորդման շրջանակում հյուրընկալվել է դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ StarNews-ը հետևել է նրա զրույցին, որտեղ նա անդրադարձել է նաև քաղաքական և անձնական հարաբերություններին վերաբերող հարցերի։

Հաղորդման ընթացքում Մարությանը խոսել է նաև Միքայել Մինասյան-ի հետ իր հարաբերությունների մասին, ով հանդիսանում է Armenia TV-ի սեփականատերը և նախկին նախագահ Սերժ Սարգսյան-ի փեսան։

Հարցին՝ արդյոք ցույցերի և հեղափոխության օրերին որևէ զանգ ստացել է Միքայել Մինասյանից, Մարությանը պատասխանել է, որ թեև ունեն ընկերական հարաբերություններ, սակայն նմանատիպ որևէ զանգ չի եղել։

«Պարոն Մինասյանը ինձ երբեք չի զանգել, ասել՝ այս մի բանն էլ, ցավդ տանեմ, հնարավո՞ր է թե չէ։ Օրինակ՝ պարոն Ջանիբեկյանը զանգել է ասել, բայց պարոն Մինասյանը չէր ասում։ Չգիտեմ ինչու, միգուցե գիտեր, որ մեկ է ես մերժելու եմ, չէր ուզում, որ իր խնդրանքը մերժված լիներ»,– նշել է Մարությանը։