Հարութ Արշակյանը առաջին անգամ ցույց է տվել դստերը. Բացառիկ կադրեր

Երգիչ և դերասան Հարութ Արշակյանը օրերս նշել է իր ծննդյան տարեդարձը՝ ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից։
Օրվա ամենահուզիչ պահերից մեկը եղել է նրա կնոջ՝ Քնարի հրապարակումը, որը ջերմ ընտանեկան տեսանյութով է շնորհավորել ամուսնուն։ Տեսանյութում առաջին անգամ երևացել է նաև զույգի մի քանի ամիս առաջ ծնված դուստրը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում։
Քնարը տեսանյութին կից գրել է հուզիչ խոսքեր՝ ընդգծելով ամուսնու կարևոր դերը իրենց ընտանիքում․ «Հարս իմ ամենամոտ ընկեր, իմ հենարան․․․ արդեն ամեն ինչ լրիվ ուրիշ ա։ Էսօր ես եմ ասում, ինչ մյուս տարի մեր աղջիկը կասի՝ “Բարով ես ծնվել, պապ ջան, ծնունդդ շնորհավոր”»։
Այս խոսքերը արտահայտում են ընտանիքի ջերմությունը և փոխադարձ սերը, որը տարիների ընթացքում ավելի է ամրանում։ Զույգի հետևորդները ևս միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով առողջություն և երջանկություն փոքրիկ ընտանիքին։
Մանրամասները դիտեք տեսանյութում։

















