Ինչպես են Հայկուհի Հարությունյանն ու մայրը լաց լինում հարսանիքի ժամանակ. Հուզիչ տեսանյութ

Ինչպես քիչ առաջ արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունենում «Ազգային երգիչ» նախագծի ֆինալիստ Հայկուհի Հարությունյանի հարսանյաց արարողությունը։
Հարսանիքը լի է ուրախ պահերով, հայկական ավանդույթներով և տոնական մթնոլորտով, սակայն օրվա ամենահուզիչ և անմոռանալի պահերից մեկը մայր-դուստր տեսարանն էր։ Հայկուհին մայրիկի հետ հոլովակի ընթացքում չկարողացավ զսպել հույզերը և հուզվեց, որին անմիջապես հաջորդեց նաև մայրիկի խոր հուզմունքը։
Այս ջերմ և անկեղծ պահը դարձավ հարսանիքի ամենաշոշափելի դրվագներից մեկը՝ ցույց տալով, թե որքան խորն է ընտանիքի կապը նույնիսկ ամենաերջանիկ օրերին։
Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։

















