«Պարտադի՞ր էր ցեղասպանության հիշատակի հենց հաջորդ օրը անել էս խորոված փարթին». Արևիկ Ուդումյան

Հաղորդավարուհի, ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանը ինստագրամյան իր էջի story բաժնում կադրեր է հրապարակել Հանրապետության հրապարակից ու գրել.

«Ամբողջ հարակից տարածքը փակ է։ Պարտադի՞ր էր ցեղասպանության հիշատակի հենց հաջորդ օրը անել էս խորոված փարթին։ Ահռելի բեմ, հրավիրված արտիստներ։ Արտաքին պարտք, հիշում ենք քեզ»։