«Ես գրկում եմ փոքր Անիին»․ Անի Խաչիկյանը վերադարձել է մանկություն

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր հրապարակմամբ է հանդես եկել՝ կիսվելով իր հանգստից գեղեցիկ կադրերով և միևնույն ժամանակ ներկայացնելով խորիմաստ ու հուզիչ մտքեր։
Իր գրառման մեջ դերասանուհին անդրադարձել է մանկության հիշողություններին և ապագայի մասին մարդկանց հետաքրքրությանը՝ նշելով, որ տարիների ընթացքում շատ բան է փոխվել, սակայն ամենակարևորը մնում է նույնը՝ մարդու հավատը սեփական ճանապարհի նկատմամբ։
Նա գրել է․
«Փոքր ժամանակ հիշում եմ՝ ինչքան շատ էին մեծերը ուզում ապագան իմանալ․ էլ բաժակ նայելով, էլ պայծառատեսներով, էլ քարտերով, էլ երազահանով, աստղագուշակով… հիմա ավելացել են գործիքները, բայց ես մեկա հետ եմ գնում մանկություն ու էլի գրկում եմ փոքր Անիին, շնորհակալություն ասում, որ երազել ա իմ համար էս կյանքը, որի մեջ հիմա ապրում եմ…
Ձեր ապագան տեսնողը դուք եք, սկսեք հենց հիմա
հ.գ. Անի, կծեմ թշերդ, էս ինչ լավ տեղեր ես ինձ հասցրել»
Գրառումը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում, ովքեր գնահատել են դերասանուհու անկեղծությունն ու մոտիվացիոն ուղերձը։






















