«Մերսի իմ սեր լավ օրվա համար»․ ինչպես է Աննա Թովմասյանը նշել ծննդյան տարեդարձը․ կադրեր Արամեի հետ

Երգչուհի Աննա Թովմասյանի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով երգչուհին ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ընկերների, գործընկերների և հետևորդների կողմից։

Տոնական օրվա ավարտին Աննան իր սոցիալական էջերում շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ երգիչ Արամեին, գեղեցիկ օրվա համար։ Նա հրապարակել է համատեղ լուսանկարներ և կից գրել․ «Մերսի իմ Սեր լավ օրվա համար»։

Երգչուհին ծննդյան տարեդարձը նշել է ընկերական ջերմ միջավայրում՝ մտերիմների շրջապատում։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ երեկոն անցել է հաճելի ու բարձր տրամադրությամբ։

Առաջարկում ենք դիտել Աննա Թովմասյանի ծննունդից մի քանի լուսանկար։