«Եթե հորդ պապա ասեք՝ վզներդ ******»․ Պոնչոյի աղմկահարույց բացահայտումը երեխաների հետ կապի մասին

Aysor TV-ին օրերս հարցազրույց է տվել դերասան Վահագն Սիմոնյանն։ StarNews-ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ուշագրավ հատվածներ։

Բոլորին է հայտնի, թե տարիներ շարունակ ինչ դժվարությունների միջով է անցնում դերասանը։ Բավական է միայն նշել, որ նրան երկար տարիներ արգելում են բեմ բարձրանալ, իսկ այսօր նա նույնիսկ սեփական տանիք չունի։

Զրույցի ընթացքում խոսք է գնացել նաև այն մասին, թե ինչու դերասանն ու իր երեխաները կապ չունեն միմյանց հետ և ինչու երեխաները հոգ չեն տանում հոր մասին։ Այս առնչությամբ Պոնչոն ասել է․

«Երեխաներս չափահաս են, բայց վախեցած չափահաս են, որովհետև կա վիդեոն, թե ինչպես է Արտյոմ Վարդանյան-ն ասել՝ եթե հանկարծ ձեր հորը «պապա» ասեք, վզներդ կկտրեմ։ Հիմա սրանք էլ վախենում են երևի։ Հիմա էլ վախեցնում են՝ եթե գնաք Հայաստան, ձեզ կտանեն պատերազմ, կմորթեն, եթե զանգեք, ձեր տեղը չգիտի ձեր պապան, կգան ստեղից կբռնեն, կտանեն․․․»։