«Ատում եմ մայիսի 17-ը»․ Էլեն Ասատրյանը տարիներ անց դեռ չի համակերպվում կորստի հետ

Էլեն Ասատրյանը սրտակեղեք գրառում է կատարել՝ անդրադառնալով կյանքի ամենացավոտ կորուստներից մեկին։ Մայիսի 17-ին տարիներ առաջ նա կորցրել է իր սիրելի շնիկին, որի ցավը, ինչպես խոստովանում է, մինչ օրս իր հետ է կրում։

«Ատում եմ մայիսի 17-ը, որը դարձավ իմ կյանքի ամենամռայլ, ամենատխուր, ամենադատարկ օրը… Ես կորցրեցի իմ ընտանիքի անդամին, ով հայտնվել էր մեր տանը, երբ ես 15 տարեկան էի։ Մեր տունն էլ առաջվանը չի, դատարկ ա, տխուր ու ամեն անկյուն հիշողություններով լցված։ Դժոխային կարոտն արդեն խեղդում ա, իսկ գիտակցումը, որ էլ երբեք չեմ տեսնելու, էլ երբեք չեմ գրկելու, թաթիկները չեմ շոյելու՝ ֆիզիկապես ու հոգեպես տապալում են ինձ։ Գրեթե 14 տարի, մտովի պատկերացնելով նրա չլինելը, ես միշտ չեմ զսպել արցունքներս ու մխիթարվել եմ՝ ասելով. «Դեռ շա՜տ ժամանակ կա»։ Հիմա, արցունքների օվկիանոսում խեղդվելով ու մեծ վշտով, հույս ունեմ, որ ինքը երջանիկ էր մեր ընտանիքում։ Փափուկ ամպիկներ եմ մաղթում քեզ դրախտում՝ իմ սեր, իմ անսահմանություն, իմ կարոտ, իմ ցավ, իմ ուրախություն, իմ առաջին ու, հավանաբար, վերջին շուն… Ես ոչինչ չէի խնայի ու չէի խնայում,որ դու ապրես: Ցավոք,կյանքն ունի օրենքներ,իսկ ես հրաշագործ չեմ: Աշխարհում չկան խոսքեր, որ նկարագրեն իմ սերը քո հանդեպ ու վիշտը, որը ես ապրում եմ ու դեռ երկար պիտի ապրեմ…»,- գրել է նա՝ հուզելով հետևորդներին։