Որտե՞ղ է Լիլի Մորտոյի ամուսնու դուստրը և ինչու՞ չի երևում նորածին քույրիկի հետ նույն տեսանյութերում

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 9-ին ԱՄՆ-ում ծնվել է Լիլի Մորտոի դուստրը, ում ծնողները անվանակոչել են Ավրորա։

Մինչ ծննդաբերությունը, դրա ընթացքում և նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Լիլին և ամուսինը՝ Վազիմ Չանգլյանը, բավականին ակտիվ կերպով կիսվել են իրենց հույզերով ու ընտանեկան ջերմ պահերով։ Նրանք հրապարակել են բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք մեծ արձագանք են ստացել հետևորդների կողմից։

Հրապարակումներում հաճախ երևացել են Լիլիի ամուսինը և որդիները, սակայն շատերի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ դուստրը դեռևս չի հայտնվել նորածին Ավրորայի հետ կադրերում։ Սա հետևորդների շրջանում տարբեր հարցեր է առաջացրել, և շատերը սկսել են հետաքրքրվել, թե ինչու աղջիկը չի երևում ընտանեկան հրապարակումներում։

Չնայած դրան՝ ընտանիքի հետևորդները շարունակում են ջերմ մեկնաբանություններ գրել և սպասել այն օրվան, երբ կտեսնեն երկու քույրերի մասնակցությամբ առաջին հուզիչ ու ընտանեկան կադրերը։